ԿարևորՀասարակություն

Քարվաճառի ուղղությամբ այս պահին համառ մարտեր չկան․ Հովհաննիսյան

Արցախի Քարվաճառի շրջանի ուղղությամբ այս պահին համառ մարտեր չկան: Հայաստանի միասնական տեղեկատվական կենտրոնում ասել է ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Քարվաճառի շրջանում այս պահին համեմատաբար թեթև իրավիճակ է, համառ մարտեր չկան»,- ասաց Հովհաննիսյանը:

«Ողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել, հատկապես հարավային ուղղությամբ՝ մերձարաքսյան տարածքում, որտեղ մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տվել հակառակորդին»,- ասել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով երկու կողմից էլ կան կորուստներ․ հակառակորդին պատճառվել են զգալի թվով կորուստներ, որոշ բնագծերում հաջողվել է հետ շպրտել։

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր, հատկապես հետևակ, անդադար գրոհող խմբեր, անդադար հրետանային կրակ և օդուժի տարբեր միջոցներ։

Back to top button