ԿարևորՔաղաքական

Ղարաբաղյան հարցի քաղաքական կարգավորման բովանդակությունը հայտնի է․ Մարիա Զախարովա

«Մեր հիմնական ուղերձը հետևյալն է․ անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել հանդիպում զինվորականների գծով, համաձայնեցնել կրակի դադարեցման վերահսկողության մեղախնիզմը։ Հիշեցնեմ՝ այդ մասին երեկ բավականին մանրամասն ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեք ռադիոընկերություններին տված հարցազրույում։ Որքանով մեզ է հայտնի, այս պահին նման աշխատանք չի վարվում։ Հուսով ենք, որ դա տեղի կունենա սեղմ ժամկետներում»,– այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարության շփումները հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ։Նրա խոսքով՝ դրանք շարունակվում են նախագահների, արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և այլ մակարդակներով։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այսօր խոսել է նաև Ղարաբաղյան խնդրի քաղաքական կարգավորման հեռանկարների մասին՝ ընդգծելով, որ քաղաքական կարգավորումը հնարավոր է և անհրաժեշտ։  

«Առաջարկները, որոնք մշակվել են և շարունակվում են մշակվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, մնում են բանակցությունների սեղանին: Դրանց բովանդակությունը հայտնի է համապատասխան շրջանների փուլային, աստիճանական ազատում՝ անվտանգության երաշխիքների պահպանմամբ, նաև Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև կայուն կապի ապահովմամբ՝ մինչ կորոշվի նրա վերջնական կարգավիճակը»։

Զախարովան հավելել է՝ կողմերի հայտարարությունները շատ են, մի մասը՝ զգացմունքային, դրանք կարելի է հասկանալ, սակայն երկու կողմերում էլ պետք է հարց տան իրենց՝ արդյոք դրանք նպաստում են կոնկրետ նպատակի իրագործմանը։ Իսկ այս պահին նպատակը մեկն է` կրակի, արհունահեղության դադարեցում  և անցում բանակցային գործընթացին։

Լրագրողի հարցին, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որն է Մոսկվայի և Անկարայի մոտեցումներում առկա տարաձայնությունը, որին իր երեկվա հարցազրույցում անդրադարձել էր նաև արտգործնախարար Լավրովը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Մոսկվան կտրականապես համաձայն չէ Թուրքիայի արտահայտած տեսակետի հետ առ այն, որ կա և թույլատրելի է հակամարտության ռազմական լուծում։

Back to top button