Հաղթողը

Թողնել Փարիզը հանուն «հայկական երազանքի»․ երաժիշտ Սևանա Չագրեանի՝ տուն-Հայաստանը․ «Հաղթողը»

«Կոլեկտիվ մեծ բազար» երաժշտական խմբի համահիմնադիր Սևանա Չագրեանն ավարտել է Սորբոնի համալսարանն ու տեղափոխվել պապերի երկիր՝ փոխելու ու զարգացնելու Հայաստանը:

Պարսկահայի ու լիբանանահայի ընտանիքում ծնված Սևանա Չագրեանի մանկությունն ու պատանեկությունն անցել է Փարիզում:

Ամենօրյա դպրոցը ֆրանսիական էր, իսկ շաբաթ օրերին նա հաճախում էր զարգացման կենտրոն, որտեղ սովորեց շվի նվագել:

Հայաստան հերթական այցի ժամանակ Վերնիսաժում զբոսնելիս ակորդեոն տեսավ ու որոշեց՝ ինչ գնով էլ լինի սովորել նվագել:

Այժմ Սևանային խմբի երկրպագուներն առանց ակորդեոնի չեն պատկերացնում:

Back to top button