ԿարևորՀասարակություն

ԱԹՍ-ների կառավարման դասընթացներ երիտասարդների համար

ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ Գյումրու ավիամոդելային խմբակը հայտարարում է անմիջական և ավտոմատ ղեկավարվող թռչող սարքերի (ԱԹՍ) կառավարման արագացված դասընթացներ:

Պարապմունքները նախատեսված են 20-ից 35 տարեկան երիտասարդների համար։ Դասընթացը ներառում է․

  • տեսական ուսուցում ԱԹՍ-ի կառուցվածքի և գործառույթների վերաբերյալ,
  • համակարգչային հատուկ ծրագրով ԱԹՍ-ի կառավարման դասընթաց,
  • ԱԹՍ-ի մոդելավորում և պատրաստում,
  • դաշտային պարապմունքներ։

Դասընթացի տևողությունը մեկ ամիս է՝ ամենօրյա գրաֆիկով օրական 2-3 ժամ տևողությամբ։ Մասնակցության համար պետք է գրանցվել՝ անցնելով այս հղումով.

ԿԳՄՍ նախարարությունից նշում են, որ 2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո մի խումբ երիտասարդների ջանքերով հիմնադրվել է Գյումրու ավիամոդելային խմբակը, որի նպատակը անմիջական և ավտոմատ ղեկավարվող թռչող սարքեր (ԱԹՍ) պատրաստող և դրանց կառավարման հմտություններին տիրապետող մասնագետներ ունենալն է: Այսօր խմբակում սովորում է ավելի քան 30 պատանի ու երիտասարդ:

Back to top button