ԿարևորՀասարակություն

Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները՝ Փարիզում կայացած ցույցին

«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը և գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը Փարիզում մասնակցում են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին իրազեկվածությունը բարձրացնող և Արցախի ճանաչումն ու ինքնորոշման իրավունքը պահանջող ցույցին:

Տեղեկությունը հրապարակվել է «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։

Փարիզում երեկ երեկոյան բազմամարդ ցույց է տեղի ունեցել՝ ի աջակցություն Արցախի: Հավաքվածների թվում եղել են ինչպես հայեր, այնպես էլ օտարերկրացիներ: Մասնակիցները Ֆրանսիայի իշխանություններից պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը:

Back to top button