ԿարևորՍպորտ

Հայաստանի հավաքականը ժամանել է Էստոնիա

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Էստոնիայի մայրաքաղաք Տալին, որտեղ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի չորրորդ տուրի հանդիպում կանցկացնի Էստոնիայի Հայաստանի հետ: ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել է Raddison Blu հյուրանոցում, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Էստոնիա – Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Տալինի «Ա լը Կոք» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով էր ավարտել վրացիների դեմ հանդիպումը: ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ հանդիպումը Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն անցկացվեց չեզոք դաշտում՝ Լեհաստանի Տիխի քաղաքում:

Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրի հետո Հյուսիսային Մակեդոնիան ու Վրաստանն ունեն 5-ական միավոր, Հայաստանը՝ 4, իսկ էստոնացիները՝ 1:  

Back to top button