ԿարևորՀասարակություն
Մարտունիում վիրավորված 2-ամյա Արծվիկի կյանքին վտանգ չի սպառնում․ նա վիրահատվել է


Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է:
Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։
Գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է: