ԿարևորՀասարակություն

Այսօրվա մարտերը ամենաթեժերից մեկն է եղել պատերազմի սկզբից․ Հովհաննիսյան

Այսօր Արցախի գրեթե ողջ սահմանային երկայնքով իրականացվել են մարտական գործողություններ՝ 3-4 ուղղություններով, հատկապես թեճ է եղել հյուսիսային ուղղությամբ։ Նման թեժ մարտեր այս ընթացքում քիչ են եղել, այսօրվա մարտերը երևի թե ամենաթեժ մարտերից մեկն է եղել պատերազմի սկզբից, Հայաստանի միասնական տեղեկատվական կենտրոնում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով արցախա-ադրբեջանական սահմանային իրավիճակը։

«Այսօր հյուսիսային ուղղությամբ ընթացել են շատ ծանր մարտեր, այս պատերազմի թերևս ամենածանր մարտերից մեկը, որի ընթացքում հայ զինվորը, պահեստազորն ու աշխարհազորը ցուցադրել են հրաշքներ։ Հաջողվել է կասեցնել հակառակորդի առաջխաղացումները»,- նշել է Հովհաննիսյանը։

Հակառակորդը, ըստ էության, մարտական գործողություններում անհաջողություններ կրելուց հետո, փոխել է ռազմավարությունը։

Հովհաննիսյանի խոսխով ադրբեջանական ԶՈւ մերձռազմաճակատային տարբեր բնակավայրերում հետախուզադիվերսիոն արագ ներթափանցումներ են իրականանցնում, ինչ- որ տեղանքում դրոշ են տեղադրում, նկարում՝ քարոզչական նպատակներով այն օգտագործելու համար։

«Հակառակորդը նման տեղեկատվական ակցիաներ է իրականացնում, որպեսզի հոգեբանական ազդեցություն թողնի նախ իրենց հասարակության վրա, հետո նաև մեր հասարակության վրա։ Մարտական գործողություններում անհաջողություններ կրելուց հետո, որպեսզի իրենց հասարակությանը «կերակրեն» նման տեղեկատվությամբ»,- ասել է Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ առավոտյան կներկայացնեն ադրբեջանական կորուստները։

Ցուցադրել ավելի
Back to top button