ԿարևորՀասարակություն

Ֆրանսիան Արցախի կողքին․ բժիշկների խումբը ժամանել է Հայաստան

Այսօր Հայաստան է ժամանել ֆրանսիացի բժիշկների խումբը։ Նրանք կմեկնեն Արցախ՝ օգնելու Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներին և խաղաղ բնակիչներին։

Բժիշկների խումբն աշխատել է տարբեր ռազմական գոտիներում և հումանիտար առաքելության մեծ փորձ ունի։

Վերջիններս իրենց հետ բերել են նաև անհրաժեշտ դեղորայք և սարքավորումներ։

Բժիշկների այցը նախաձեռնել են սիրտ-անոթային վիրաբույժ՝ Լևոն Խաչատրյանը, ինչպես նաև «Աննա Կարոլինա» և «Շահբազյան» հոլդինգները։

Բժիշկների պատվիրակության խմբում են․

  • Լևոն Խաչատրյան – սիրտ-անոթային վիրաբույժ,
  • Ան Մարի Բերժե — վիրաբույժ,
  • Պատրիկ Կնիպեր — ռեկունստրուկտիվ վիրաբույժ,
  • Պիեր Ժիրար — վիրաբույժ-վնասվածքաբան,
  • Միքայել Չափարյան — վիրաբույժ-վնասվածքաբան,
  • Մարի-Լիս Պետի – բժշկի օգնական
Back to top button