ԿարևորՀասարակություն

Հադրութը գտնվում է հայկական ԶՈՒ վերահսկողության տակ․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայաստանի միասնական տեղեկատվական կենտրոնում ներկայացրել է արցախա-ադրբեջանական սահմանային իրավիճակը։

Ըստ Հովհաննիսյանի՝ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները Ադրբեջանն ընդհանրապես չի կատարում։

«Վաղ առավոտվանից սկսվել են մարտական գործողությունները 4 ուղղություններով, օգտագործվել է նաև ծանր հրետանի։ Օրվա ընթացքում մարտական գործողությունները նաև հարավում է շարունակվել։ Հադրութի ուղղությամբ հակառակորդը հետ է շպրտվել։ Հադրութը գտնվում է հայկական ԶՈՒ վերահսկողության տակ»,- նշել է Հովհաննիսյանը։

Նա հայտնել է, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը վերախմբավորումներ է անում, որպեսզի առավոտից նորից վերսկսի մարտական գործողությունները։

Անցնող ժամերի ընթացքում խոցվել է ադրբեջանական

  • 3 ԱԹՍ
  • 1 ինքնաթիռ
  • 3 զրահատեխնիկա
  • 200 զոհ
Back to top button