ԿարևորՀասարակություն

Քիմ Քարդաշյանը 1 մլն դոլար է նվիրաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարրդաշյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքի կնվիրաբերի 1 մլն դոլար։

Ավելի վաղ Քարդաշյանն Ինստագրամ իր էջի հետևորդներին կոչ էր արել միանալ դրամահավաքին։

«Իմ մտքերն ու աղոթքները խիզախ տղամարդկանց, կանանց և երեխաների հետ են: Ես ուզում եմ, որ բոլորը հիշեն, որ չնայած մեզ բաժանող հեռավորությանը, մենք սահմաններով չենք սահմանափակվում և միասին մեկ հայ ազգն ենք»,- գրել է Քարդաշյանը:

Back to top button