ԿարևորՀասարակություն

Հրադադարի լիարժեք պահպանում տեղի չի ունեցել․ Հովհաննիսյան

Հրադադարի լիարժեք պահպանում տեղի չի ունեցել, որը թույլ կտար գերիների և դիակների փոխանակում իրականացնել, Հայաստանի միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ներկայացնելով արցախա-ադրբեջանական սահմանին այսօր տեղի ունեցած իրադարձությունները, Հովհաննիսյանն ասել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն, խախտելով հրադադարի պայմանները և՛ հարավային, և՛ հյուսիսային ուղղություններով, ձեռնարկել է հարձակողական գործողություններ։

Ըստ նրա՝ գրոհ են իրականացրել զրահատեխնիկայի և հրթիռային միջոցների կրակի ուղեկցությամբ։ Հյուսիսային ուղղությամբ կորցնելով 2 զրահատեխնիկա՝ հետ են շպրտվել։ Հարավային ուղղությամբ ևս եղել են որոշակի առաջխաղացումներ, որոնք կասեցվել են։

Օրվա ընթացքում խոցվել է նաև 1 ԱԹՍ։

Back to top button