ԿարևորՀասարակություն

Ստեփանակերտում փրկակարները սկսել են չպայթած զինամթերքի վնասազերձման գործը

Ստեփանակերտն այսօր  դարձյալ հրթիռակոծության տակ էր:  Օդային տագնապի ազդանշանը չէր լռում նույնիսկ ժամը 12-ից հետո:  Հրթիռները արձակվել են առավոտյան. Հադրութի ուղությամբ դիվերսիայի փորձ է եղել և  դիվերսանտների հայտնաբերման ու վնասազերձման գործը շարունկավում էր մի քանի ժամ: Այսօր Ստեփանակերտում փրկակարները սկսել են չպայթած զինամթերքի վնասազերձման գործը:

Առաջին արկերը Ստեփանակերի վրա թափվեցին սեպտեմբերի 27-ին: Փրկակարները բնակիչների ահազանգով այս ողջ ընթացքում հավաքում էին ռումբերը դրանց մնացորդները: Սմերչի հրթիռներից մի քանիսն առայսօր մխրճված են բնակելի թաղամասերում, ասֆալտի մեջ՝ իրենց վրա գրավելով հետաքրքրասերների ուշադրությունը: Դրանք դեռևս հավաստանշվում են.  առջևում դժվար ու վտանգավոր  աշխատանքն է հանելու, տեղափոխելու, վնասազեձելու:

Զգուշավորությունը ստիպում է կասկածել անծանոթ ցանկացած առարկայի:

Ռումբերի հետ կողքկողքի ապրել նորից ենք սովորում, ժպտում են արցախյան առաջին պատերազմով անցած զրուցակիցներս: Այսօր նրանք թիկունքային են՝ ճակատում գտնվող զավակներին սպասելով:

Նոր ռումբերը միայն ձայնով չեն տարբեր: Ստեփանակերտի փողոցներում կարմիր ժապավեններ են. գայթակղող: Կանչում են՝  հրավիրում ձեռք տալ, վերցնել. Վերցնելը մահացու է. այդպիսի գայթակղիչ տեսք ունեն  ժամանակակից մարդասպանները:

Հերթական պարկուճը անվտանգ տեղավորվում է  ավազի մեջ  ու գնում միանալու  իր հարյուրավոր ընկերներին՝ անվտանգ վայրում՝ փրկարների ձեռքով պայթելու համար:

 Զենքը որդիներին փոխանցած տղամարդիկ, որ հիմա թիկունքային աշխատանքով են զբաղված ու կանայք, որ անցած օրերին փորձում էին կյանքը կազմակերպել նաև նկուղներից դուրս, քննարկում են քաղաքական իրավիճակը:

Ոչինչ որ գազ չկա, երբեմն էլ էլեկտարկանությունն է կտրվում: 90-ականներին ավելի դաժան օրերն են տեսել: Տիկին Սուսասնան երեխաներին նկուղներում է  մեծացրել, հիմա  ռազմաճակատի տարբեր ուղղություններում 4 կռվող ունի:

Հրադադարը սպասված լուր էր: Բայց վստահություն դրա երկարատև լինելու վերաբերյալ չկա:  Ռազմական լրահոսին  շարունակում են հետևել:  Տղաները դիրքում են՝ առաջնագծի տարբեր հատվածներում: Ստեփանակերտը լուռ հողին է հանձնում իր զավակներին:

Back to top button