ԿարևորՀասարակություն

Դիվերսիոն խմբի անդամները Հադրութի տներից մեկում սպանել են մորն ու հաշմանդամություն ունեցող որդուն․ ԱՀ ՄԻՊ

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հստակ տեղեկություններ է ստացել, որ առավոտյան Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն:

«Այժմ աշխատանքներ ենք տանում հանգամանքները պարզելու ուղղությամբ և վաղը հանդես կգանք ավելի մանրամասն տվյալներով:

Խստագույնս դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի շարունակական վայրագ հանցագործությունները Արցախի բնակչության հանդեպ՝ պահանջում եմ միջազգային հանրությունից այս դեպքն արժանացնել համարժեք արձագանքի և հետամուտ լինել հանցագործներին համապատասխան պատժի ենթարկելու հարցում»,- ասված է Արցախի ՄԻ պաշտպանի տարածած հաղորդագրության մեջ։

Back to top button