ԼուրերՀասարակություն

Արցախցի դպրոցականների կոչը

Սեպտեմբերի 27-ին, երբ թշնամին լայնածավալ հարձակում գործեց Արցախի հանրապետության ողջ երկայնքով, արցախցի շատ երեխաներ ժամանակավոր ապաստան գտան Հայաստանի տարբեր վայրերում:

«Արալեզ համայնքը այն համայնքներից մեկն է, որը հյուրընկալել է արցախահայերի: Երբ այցելում էինք նրանց տները, երեխաների մոտ ընկճվածություն կար, շատերը չէին ուզում դպրոց հաճախել: Որոշակի աշխատանք տանելուց հետո հասկացան, որ ճիշտ է գալը, ընդգրկվելը, իսկ այսօր այդ երեխաները ժպտում են»,- ասում է Արալեզ համայնքի դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Լուսինե Մավիյանը։

 Արցախցի փոքրիկներն են, երգում են հայ զինվորների համար։

Մեկի հայրն է առաջնագծում, մյուսի՝ եղբայրը, բայց չեն հուսահատվում, վստահ են՝ լավ է լինելու:

Արցախցի դպրոցակաները իրենց կոչը ուղարկեցին սահմանը արիաբար պաշտպանող զինվորներին: Պինդ կացեք, հաղթելու ենք:

Back to top button