Ստարտափ Հայաստան

Սահմանից, բայց սահմաններ չճանաչող․ «Ստարտափ Հայաստան»

Տավուշի մարզի Չորաթանցի երկու քույրերն իրենց ուսուցիչների հետ համատեղ բիզնես գաղափար են մտածել, որի նպատակները կապված են գյուղի հետ և միտված կարծրատիպեր կոտրելուն։

Անի Խաչատրյանը համալսարանն ավարտելուց հետո ուսանողական աթոռից վեր կացավ ու միանգամից գնաց Չորաթանում աշխատելու։

Աղջկա համարձակ որոշումը ընդունեցին հարազատները, ինքն էլ հստակ գիտեր անելիքները՝ գնալ դասավանդել գյուղի երեխաներին, մոտիվացնել, ոգևորել և նորից ու նորից սովորել, որովհետև իր և աշակերտների տարիքային տարբերությունն այդքան էլ մեծ չէր։

Վիկա և Սուսաննա Ուդումյաններն էլ քույրեր են, 14 տարեկան, «Սարի աղջիկ» բրենդի հիմնադիրները, Տավուշի սահմանամերձ Չորաթան համայնքից։

Քարերից պատրաստում են յուրահատուկ հուշանվերներ և վաճառում դրանք, վաճառքից ստացած գումարն էլ լավ նպատակների համար են որոշել ծախսել։

Նպատակը սկզբից աշխատած գումարով դպրոցը և եկեղեցին վերանորոգելն էր, հետո պլանները փոխվեցին։ Մենք պատերազմ տեսանք։

Հիմա աղջիկները որոշել են գումարն ուղղել Արցախը վերականգնելուն։

Աղջիկները նաև ցանկանում են ցույց տալ աշխարհին, որ ոչ մի խոչընդոտ չի կարող խանգարել գնալ երազանքի հետևից. ոչ բնակավայր, ոչ սահման, ոչ տարիք և ոչ էլ սեռ։

Ցուցադրել ավելի
Back to top button