ԿարևորՀասարակություն

Սփյուռքից Հայաստան է հասնում տասնյակ տոննաների օգնություն

Այս օրերին սփյուռքի տարբեր համայնքներից Հայաստան է հասնում տասնյակ տոննաների օգնություն: Ինչպես հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, գրեթե բոլոր համայնքները համախմբվել են Արցախի և համահայկական պայքարի շուրջ: 

Լուսանկարիչ՝ Բիայնա Մահարի

«Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունները շարունակվում են: Ավիրվում են մեր տները, եկեղեցիները, մշակույթի կենտրոնները, սպանվում են խաղաղ բնակիչներ, վիրավորվում են լրագրողներ: Նրանք ցանկանում են ավարտին հասցնել Ցեղասպանությունը: Չի հաջողվելու. մենք կվերակառուցենք, կապրենք, կարարենք»,- ասված է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տարածած տեսանյութում:

Back to top button