ԿարևորՀասարակություն

Գյանջայի օդանավակայանում եղել է առնվազն երկու թուրքական F-16 և CN-235 բեռնատար ինքնաթիռ. The New York Times

«The New York Times» հետաքննող լրագրող Քրիստիան Թրիբերտը Թվիթերի իր էջում արբանյակային լուսանկար է հրապարակել Գյանջայի ռազմական ավիաբազայից, որտեղ հոկտեմբերի 3-ի դրությամբ երևում են թուրքական 2 F-16 կործանիչները:

«Կործանիչները, ամենայն հավանականությամբ, շահագործվում են թուրքական օդուժի կողմից CN-235 բեռնատար ինքնաթիռի հետ միասին»,-գրել է Թրիբերտը:

Հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ հայկական կողմը հարվածներ է հասցրել Գյանջայի օդանավակայանին:

Back to top button