ԿարևորՔաղաքական

Ջիհադականների դաշնակից Էրդողան ու բռնապետ Ալիև․ Արցախյան օր՝ Եվրախորհրդարանում

Հոկտեմբերի 7-ին Եվրախորհրդարանում արցախյան կարելի է համարել։ Եվրոպացի խորհրդարանականները Արցախի խնդրին նվիրված հատուկ նիստ են անցկացրել՝ եվրոպական կառույցից պահանջել  են Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հստակ և հասցեական դատապարտում, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները և կանխվի ևս մեկ ցեղասպանությունը հայերի նկատմամբ: Քննարկման ընթացքում ելույթ են ունեցել 30-ից ավելի պատգամավորներ։

Հունաստանից ԵԽ պատգամավոր Լուկաս Ֆուրլասը նշել է, որ Ադրբեջանին աջակցում են Թուրքիան և ջիհադականները: «Մենք չպետք է հանդուրժենք այս ամենը: Լեռնային Ղարաբաղի հայերը պաշտպանվում են ագրեսիայից: Էրդողանը և Ալիևը լարում են իրավիճակը: Մենք պետք է կանգնենք Հայաստանի ժողովրդի կողքին: Չպետք է մոռանալ՝ նրանք տառապել են սարսափելի ցեղասպանությունից. եկել է ժամանակը, և մենք պետք է կանգնենք հայ ժողովրդի կողքին՝ դատապարտելով Թուրքիային»,-ընդգծել է նա:

Ես մեկ պատգամավոր՝ Շվեդիան ներկայացնող Չարլի Վեյմերսը միջազգային հանրությանը կոչ է արել հավասարության նշան չդնել Հայաստանի և Ադրբեջանի միջև և  իրերն այսօր կոչել է իրենց անունով։ «Սա ջիհադականների դաշնակից Էրդողանի աջակցությամբ ադրբեջանական բռնապետ Ալիևի ագրեսիվ պատերազմն է՝ Իոսիֆ Ստալինի գործած սխալի՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանից անջատելու պատճառով»,- ասել է նա։ 

ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Սիլվի Գիյոմի խոսքով՝ բոլոր միջազգային կառույցների արձագանքը պետք է շատ հստակ լինի և պետք է ռազմական գործողությունները հասցեական դատապարտվեն: «Մենք պետք է դատապարտենք վայրագությունները. լարվածությունը վտանգ է ողջ տարածաշրջանի համար: Մենք պետք է կենտրոնանանք Թուրքիայի վրա: Նրանք հրահրում են այս հակամարտությունը»,-շեշտել է նա ու հավելել, որ հակամարտությունը դադարեցնելու ջանքերը պետք է ակտիվանան, որպեսզի ականատես չլինենք հայերի ևս մեկ ցեղասպանության:

Եվրոպական խորհրդարանի՝  Գերմանիան ներկայացնող անկուսակցական պատգամավոր Մարտին Սոննենբորն էլ հայտարարել է․ «Ես ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը»։

 «Չէի ցանկանա շատ ժամանակ վատնել Ադրբեջանի վրա։ Այս խայտառակ պետությունը կապված է եվրոպական արժեքներին իր նավթամուղերով… Բաքուն անում է այն ամենը, ինչ կամենում է` շնորհիվ Էրդողանի` ով ցույց է տալիս իր նպատակադրվածությունը ավարտին հասցնել 100 տարի առաջ սկսված հայերի ցեղասպանությունը»,- նշել է պագամավորը։

Նա հույս է հայտնել, որ իր գործընկերները կհետեւեն իրեն  եւ այդկերպ միջազգային հանրության պաշտպանությունը կտրամադրեն  Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝  նրանց, ում տարիներ ի վեր մերժել են այդ հարցում։

«Եվրոպական միությունը պետք է հետ վերադարձնի իր խաղաղության Նոբելյան մրցանակը եւ փոխարենը խնդրի Նեվիլ Չեմբերլենի հուշամեդալ` իբրեւ խրախուսանք մեր շարունակական լռության»,-ընդգել է եվրոպացի պատգամավորը։

Քննարկումից առաջ ելույթով հանդես է եկել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելը։ Նա նշեց, որ ԵՄ-ն չի ընդունում հակամարտության լուծումը ռազմական միջոցներով։

«Մեր դիրքորոշումը շատ հստակ է. ռազմական գործողությունները պետք է դադարեն, կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ առանց որևէ նախապայմանների»,-նշել է Բորելը։

ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հանձնաժողովը պարբերաբար հեռախոսազրույցներ է ունենում երկու կողմերի արտաքին գործերի նախարարների հետ։

«Իմ վերջին խոսակցությունը Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցչի հետ շատ մտահոգիչ էր, քանի որ ադրբեջանական կողմը պնդում է, որ չի դադարեցնելու մարտական գործողությունները, քանի դեռ հայկական կողմը չի կատարել Ադրբեջանի պահանջները»,-նշել է պաշտոնյան՝ հավելելով․ դժվար էե հայկական կողմը կատարի Բաքվի պահանջները։

Back to top button