ԿարևորՀասարակություն

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը մտահոգված է ԼՂ հակամարտության արդյունքում Թուրքիայի վրա ՌԴ ազդեցության ուժեղացմամբ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության արդյունքը կարող է լինել Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների ամրապնդումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է՝ ելույթ ունենալով երեքշաբթի օրը Բրիտանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

«Պայքար է գնում աշխարհաքաղաքական դիրքերի համար: Կարծում եմ՝ չնայած հանգամանքին, որ երբեմն ՆԱՏՕ-ի մեր թուրք գործընկերների պահվածքը հիասթափեցնող է, մենք պետք է շատ զգոն լինենք ռիսկի հարցում, որ Թուրքիան ընկնում է Ռուսաստանի գիրկը», — ասել է արտգործնախարարը `հավելելով. որ հակամարտությունն ունի «բազմաթիվ ռազմավարական հետևանքներ»:

Back to top button