ԿարևորՀասարակություն
Հակառակորդի մուտքը դժոխք, մեր դիպուկ հարվածներն ու նրանց անփառունակ ելքը


Հակառակորդի մուտքը դժոխք, մեր դիպուկ հարվածներն ու նրանց անփառունակ ելքը․․․ և այսպես շարունակ, գրում է ֆեյսբուքում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նա վստահեցնում է, որ տեսագրությունն առկա է։ Այն կհրապարակվի համապատասխան պահին։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։
Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի` միջոցներով գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։