ԿարևորՔաղաքական

Թուրքիան ու Ադրբեջանը՝ դիվանագիտական ինքնասպանության եզրին

ԱԺ պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններն ու հայտարարությունները հրապարակային և ոչ հրապարակային կերպով քննադատության են արժանանում։

«Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններն ու հայտարարությունները հրապարակային և ոչ հրապարակային կերպով քննադատվում են Եվրախորհրդարանում, ԵԽԽՎ-ում, տարբեր երկրների խորհրդարաններում, ՄԻԵԴ-ը բավարարել է Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու՝ Հայաստանի հայցերը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իրանը հաստատում են թուրքա-ադրբեջանական ներկրված տեռորիստների ներկայությունը ռազմական գոտում, Հունաստանը հետ է կանչում Բաքվում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար։

Թուրքիան ու Ադրբեջանը դիվանագիտական ինքնասպանության եզրին են»,- ասված է Ռուբինյանի գրառման մեջ։

Back to top button