ԿարևորՄիջազգային
Չավուշօղլուն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան:
Այցի ընթացքում նախարարը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով այդ երկրի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությանը:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում հավելում են, որ «ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ կարծիքներ կփոխանակեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և տարածաշրջանային ու միջազգային այլ հարցերի շուրջ»: