ԿարևորՀասարակություն

Արցախի Հերոս Դավիթ Գրիգորյանը հաղթանակած Սարդարապատից է

Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ածառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության  համար ԱՀ պաշտպանության բանակի  զինծառայող  Դավիթ Լյովայի Գրիգորյանին շնորհվել է  «Արցախի հերոս» բարձրագույն կոչում և հանձնվել «Ոսկե արծիվ» շքանշան: Դավիթն ապրում է Արմավիրի մարզի սարդարապատ գյուղում։

Սարդարապատը 102 տարի անց  նոր հերոսներ է ծնում,  բայց այս անգամ  նոր Սարդարապատում, որի անունն է Արցախ: Դավիթ Լյովայի  Գրիգորյան, Արցախի հերոս, Արմավիրի մարզ, գյուղ Սարդարապատ:  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը  Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ  ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհել նաև Դավիթ Գրիգորյանին և հանձնել  «Ոսկե արծիվ» շքանշան:

Դավթի հերոսության մասին Սարդարապատում բոլորն են խոսում: Հայրենասիրության դասերը ստացել է ընտանիքում, մանկապարտեզում, դպրոցում և կիրառել մարտի դաշտում: Համեստ ու խելացի տղայի քաջագործությունը չի զարմացրել մանկապարտեզի դաստիարակչուհուն՝ Գայանե Հակոբյանին, ասում է՝ նա համեստ ու լռակյաց երեխա էր.

«Երեք տարեկան էր Դավիթը, երբ առաջին անգամ հաճախեց մանկապարտեզ, խելացի, համեստ, զուսպ երեխա էր: Ինչը խելքի հետ է կապված, տրամաբանության ու հաշվարկի՝ հավատալու էր ու սպասելի: Մեր համար շատ անսպասելի էր այդ լուրը: Մենք ավելի շատ հպարտություն ապրեցինք, որ նա ոչ միայն մեր համագյուղացին է, այլև մեր հայ զինվորը, որ կարողացել է սխրանքներ գործել ու շարունակում է»:

Դավիթ Գրիգորյանի ուժերին հավատացել ու վստահել են հարազատ դպրոցում, որի պարգևներն այսօր ևս մեկով ավելացրել է Դավիթը՝  արժանացնելով  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալին:

«Իմացել ենք, որ մեր հերոսն է, մեր դպրոցից ու ահագին հաջողությունների է հասել՝ 15 տանկ է խփել ու 1  հետևակային մարտական մեքենա: Հպարտանում ենք»:

«Հպարտություն զգացինք, երբ իմացանք, որ մեր համայնքի տղան Արցախի հերոս է դարձել: Ամեն մեկիս համար էլ ոգևորիչ: Մենք հենց առաջին օրվանից էլ ուզել ենք գնալ, ինչ-որ մի բանով օգնել» ,- անկեղծացան 12-րդ դասարանի տղաները:

Հերոս դաստիարակած դպրոցում ամենաշատն ուրախացել, հուզվել էր դասղեկը, պատմության ուսուցչուհի Սուսաննա Եսայանը: Իր սաների զինվորական բարձրագույն կոչումն  ուսուցչի օրվա իր բարձրագույն նվերն էր.

«Դավիթը, որպես աշակերտ բանիմաց, ամենակարևորը, խելացի, սովորող: Ինքը գերազանցով է ավարտել դպրոցը: 5-րդ դասարանից հաճախում էր շախմատի, Կենգուրուի մրցույթի առաջին տեղի հաղթողն էր դեռ 5-րդ դասարանից ու այդպես շարունակ»:

Գերազանցությամբ էլ ավարտել է դպրոցը: ճշգրիտ գիտությունների իմացության  կողքին հավասարաչափ  տեղ են զբաղեցրել հումանիտար առարկանները:  Դասալսումներից մեկի ժամանակ դասարանի պարծանք Դավիթ Գրիգորյանը  շախմատիստին հատու  խոհեմությամբ ու հանգստությամբ զարմացրել էր բոլորին: Դասղեկը հպարտորեն է հիշում.

«Ինքը Հայրենական պատերազմը սլայդով այնպես ներկայացրեց, որ այդ դասախոսը զարմացած էր մնացել: Դուրս եկավ ու ասեց՝ ես չեմ կարող չգովել: Այսօր իմ դասարանի գրեթե բոլոր տղաներն առաջնագծում են»:

Արցախի հերոսի մայրն էլ որդու պես համեստ էր և զուսպ,  պարզապես  միախառնված զգացողություններից դեռ ուշքի չի գալիս, հյուրերն էլ չեն պակասում, գալիս են շնորհավորում, բայց իր սիրտն ու հոգին որդու մոտ է, սպասում է պատերազմի ավարտին ու որդու վերադարձին: Իսկ Դավթի առաջնագծում մարտնչելու մասին առաջինը լսել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունից.

«Դե, գիտեի, որ բանակում է, պատերազ է, պետք է մասնակցի, բայց որ առաջնագծում էր՝ հաստատ չգիտեի, որովհետև միշտ մտածել եմ՝ այն զենքը, որին կինքը տիրապետում է, պետք է առաջնագծում չլինի: Ինձ միշտ ասում էր՝ մամ, ամեն դեպքում առաջնագծում չեմ լինելու, հանգիստ եղիր»:

Հերոսի հայրը դեռ մի քանի ամիս առաջ մեկնել էր  արտագնա աշխատանքի: Արցախի հերոսի կոչման առիթով  առաջինը շնորհավորանքի սեղնան  են բացել հարևաններն ու հպարտացել մեր օրերի անվախ Դավթով:

Մայրը ցուցադրում է այն պարգևները, որոնք ստացել է կրթության ու սպորտի տարբեր ճակատների առաջնամարտիկը: Սեղանին նրա առաջին ու ավարտական դասարնների լուսանկարչական ալբոմն է, գրառումները, պատվոգրերը, օրագրերը, այն ինչը կապված է Դավիթ Գրիգորյանի ուսման հետ:

Դավիթը Տնտեսագիտական համալսարանի ուսանող է, ընդունվելուց հետո առաջին ձմեռային զորակոչի մեկնել է բանակ: Պատերազմն ավարտվի, հունվարի 13-ին՝ հին նոր տարուն, կզորացրվի  կնշենք Արցախի հերոսի ծառայության ավարտը: ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button