ԿարևորՀասարակություն

Ժողովուրդը, որն ունի նվիրյալ ուսուցիչներ ու սերունդ, տոնում է և կտոնի միայն հաղթանակներ․ ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարոթյունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Թանկագի՛ն ուսուցիչներ,

Այսօր ձեր մասնագիտական տոնն է: Ամեն տարի, ավանդույթի համաձայն, մենք ձեզ ենք հղում շնորհավորանքի ու մեծարանքի խոսքեր: Սակայն այսօր ես ուզում եմ հղել ձեզ իմ երախտագիտության խոսքը, երախտագիտություն՝ մեր հերոսական սերնդի համար, այն քաջ հայորդիների, ովքեր, փայլուն կերպով սերտելով ձեր տված հայրենասիրության դասը, այսօր իրենք են խիզախության ու սխրանքի դաս տալիս մարտի դաշտում, կերտում հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական էջերից մեկը:

Այն ժողովուրդը, որն ունի նման նվիրյալ ուսուցիչներ ու սերունդ, տոնում է և կտոնի միայն հաղթանակներ:
Խաղաղություն ձեզ, մեր ժողովրդին ու Հայրենիքին»:

Աշխարհի ավելի քան 100 երկրում հոկտեմբերի 5-ը նշվում է որպես ուսուցչի օր: Ուսուցիչներին նվիրված տոնը նշվում է սկսած 1994 թվականից:

Back to top button