Ստեփանակերտից Երևան են տեղափոխվել հեմոդիալիզի կարիք ունեցող Արցախի քաղաքացիներ


Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ գիշերվա ընթացքում Ստեփանակերտից Երևան են տեղափոխել հեմոդիալիզի կարիք ունեցող Արցախի քաղաքացիներին: Էկոնոմիկայի նախարարությունն ապահովել է քաղաքացիների կացության համար բարձրակարգ հյուրանոց, կազմակերպվել է ծրագրային հեմոդիալիզի ծառայության մատուցման հնարավորությունը:
«Բնականաբար, կացությունը հյուրանոցում, սնունդը, տեղափոխումը հյուրանոցից հիվանդանոց և բժշկական օգնությունն անվճար է՝ պետական ֆինանսավորման ներքո:Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ինքնուրույն տեղափոխվել են ՀՀ տարածք և ունեն հեմոդիալիզի կարիք, կարող են դիմել առողջապահության նախարարություն: Մեր կողմից անհապաղ կկազմակերպվեն թե կացության հարցերը Երևանում, թե պատշաճ բժշկական օգնությունը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայություն` 8003 հեռախոսահամարով»,- գրել է նա: