ԿարևորՀասարակություն

Դա­վիթ Առուշանյան. խոցել է հակառակորդի 4-ից ավել զրահա­տեխնիկա, վիրավոր վիճակում չի լքել մարտի դաշտը

Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ.

Հոկտեմբերի 2-ին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դա­վիթ Նիկոլայի Առուշանյանը ՀՄՄ-ով մարտի է բռնվել և խոցել հակառակորդի 4-ից ավել զրահա­տեխնիկա ու մեծ քանակության կենդանի ուժ:

Հակառակորդի կողմից իր մարտական մեքենան խոցվելուց և իր վիրա­վորվե­լուց հետո` խուճապի չի մատնվել և ցուցաբերելով սառնասրտություն` դուրս է եկել խոցված ՀՄՄ-ից, մտել այլ ՀՄՄ և մարտը շարունակել մինչև վերջին արկը:

2-րդ ՀՄՄ-ի զինամթերքը սպառվելուց հետո մայոր Դավիթ Առուշանյանը չի լքել ռազմի դաշտը, այլ մտել է 3-րդ ՀՄՄ-ն և քաջաբար շարունակել մարտը` մխրճվելով հակառակորդի պաշտպա­նության խորքը:

Մայոր Դավիթ Առուշանյանի վճռականության շնորհիվ ստորաբաժանումը կարողացել է կատարել մարտական խնդիրը:

Ցուցադրել ավելի
Back to top button