Մտքի ուժը

29 հետազոտական թիմ և 20 ասպիրանտ. անհնարին թվացող խնդիրները լուծվում են տարբեր ծրագրերի ու առաջարկների միջոցով․ «Մտքի ուժը»

Գիտությամբ զբաղվելու և հետազոտություններ իրականացնելու կարևոր նախապայմաններից է ֆինանսավորումը․ լաբորատորիաներում սարքավորումները ուշ-ուշ են թարմացվում, գիտնականների աշխատավարձն էլ բարձր չէ։

Այստեղ է, որ անհնարին թվացող  խնդիրները լուծվում են տարբեր ծրագրերի ու առաջարկների միջոցով։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, PMI Science-ի աջակցությամբ, 2018 թվականից, ի թիվս բազմաթիվ այլ նախաձեռնությունների, իրականացնում է նաև գիտական էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրեր։

Դրանցից երկուսը՝  հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիրն ու ասպիրանտների աջակցության ծրագիրը, նպաստում են գիտական թիմերի և երիտասարդ գիտնականների կողմից նոր հետազոտական և գիտական նախագծերի իրականացմանը՝ տրամադրելով ֆինանսավորում և օժանդակություն՝ փորձի փոխանակման, բազմաֆորմատ միջոցառումների և նոր համագործակցությունների միջոցով։

Երկու ծրագրերի շրջանակում մինչև այժմ աջակցություն են ստացել 29 հետազոտական թիմ և 20 ասպիրանտ։ 

Զրույց ԵՊՀ  քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի բարձրամոկելուլային միացությունների լաբորատորիայում կրտսեր գիտաշխատող Նաղաշ Միրաքյանի հետ, ով փոխում է պատկերացումները քիմիայի մասին։

Նա ծրագրի մասնակիցներից է։ Խոստովանում է՝ սկզբում դժվար է զբաղվել գիտությամբ, հետո, ամեն ինչ իր տեղն է ընկնում։

Ասում է, որ  փորձարարական գիտությունները թույլ մարդկանց համար չեն, քանի որ անհրաժեշտ են ամուր նյարդեր ու համբերություն։  

Միաժամանակ նկատում է, որ  պետք չէ, սակայն, հիասթափվել, քանի որ ժամանակի ընթացքում դառնալու է առավելություն։

Քիմիան սովորեցնում է ունենալ համբերություն, լինել տոկուն, ապացույցը, որ բազում քիմիկոսներ երկարակյաց են։

Քիմիայից վախենալ պետք է չէ։ Գիտության հանդեպ վերջին տարիներին վերաբերմունքը փոխվել է։  

Back to top button