Համասփյուռք

Ավստրիայում ձևավորվող հայկական նոր համայնքի հետքերով․ «Համասփյուռք»

Հայկական սփյուռքի նորօրյա պատմության շրջափուլում ի հայտ են գալիս նորաստեղծ համայնքներ։

Նրանց շուրջ համախմբվում են վերջին տարիներին արտագաղթի ճանապարհը բռնած մեր հայրենակիցները։

Այս միտումը երկար ժամանակ օրինակելի էր համարվում հետխորհրդային հանրապետությունների համար։

Այսօր արդեն նման ազդանշաններ են գալիս նույնիսկ կենտրոնական Եվրոպայից։ Ավստրիան այդօրինակ համայնքներից մեկի հիմնադրման երկիրը դարձավ։

Ինչպե՞ս է ձևավորվել Ֆորարլբերգի մարզի հայկական մշակութային միությունը։ Ի՞նչ ծրագրեր է իրականացնում։

Ինչպիսի՞ գործակցության ուղիներ է հաստատել հայրենիքի և սփյուռքի պատկան կառույցների հետ։

Ի՞նչ մարտահրավերների է դիմակայում։ «Ավստրիայում ձևավորվող հայկական նոր համայնքի հետքերով» թեմայի շուրջ բարձրացված հարցերի քննարկում Բրեգենցից Ավստրիայի Ֆորարլբերգի մարզի հայկական մշակութային միության ղեկավար Դավիթ Ստեփանյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button