

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ խոսել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ։
«Ընդգծեցի, որ Թուրքիան գործուն մասնակցություն է ցուցաբերում ադրբեջանական ագրեսիային՝ օգտագործելով նաև օտարերկրյա վարձկանների, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ ԵԱՀԿ տարածաշրջանի համար։
Ի դեպ, այս օրերին իրավիճակի մասին մանրամասն տեղեկացրել եմ 4 միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարների և 74 երկրների խորհրդարանների պալատների խոսնակների»,- գրել է Միրզոյանը։