ԿարևորՔաղաքական

Ֆրանսիան կխաղա իր դերը․ Մակրոնը՝ Հայաստանին և հայերին

«Ֆրանսիան ծայրահեղորեն մտահոգված է վերջին ժամերի ընթացքում Թուրքիայի հնչեցրած ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ, որոնք ազատում են Ադրբեջանի կապանքները Լեռնային Ղարաբաղը վերանվաճելու նկրտումներում, և սա մենք թույլ չենք տալու»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ես շատ հստակ ասում եմ Հայաստանին և հայ ժողովրդին, Ֆրանսիան կխաղա իր դերը, և մենք զգոն կլինենք ժողովրդի, ինքնիշխանության հանդեպ հարգանքի նկատմամբ: Մենք չենք ընդունի որևէ հայտարարություն, որը նպաստում է իրավիճակի սրմանը»,- ասել է Մակրոնը:

Back to top button