ԿարևորՔաղաքական

ՄԻԵԴ-ը բավարարեց Հայաստանի միջնորդությունը

ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Մարդու Իրավունքների Եվրապական դատարանը բավարարել է Հայաստանի միջնորդությունը։

2020 թ. Սեպտեմբերի 29-ին, հաշվի առնելով Դատարանի կանոնակարգի 39-րդ հոդվածի (կանոնի) համաձայն ժամանակավոր միջոցներ կիրառելու ՀՀ կառավարության միջնորդությունը, Դատարանը որոշում է կայացրել կիրառել այն:Մասնավորապես, հաշվի առնելով, որ ներկայիս իրավիճակը Կոնվենցիայի լուրջ խախտումների վտանգ է առաջացնում, Դատարանը (յոթ դատավորների պալատով) որոշում է կայացրել կիրառել 39-րդ հոդվածը:

Նման խախտումները կանխելու նպատակով և համաձայն 39-րդ հոդվածի՝ Դատարանը կոչ է անում և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին ձեռնպահ մնալ որևէ գործողությունից, մասնավորապես ՝ ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների ոտնահարումներին, այդ թվում ՝ նրանց կյանքն ու առողջությունը սպառնալիքի տակ դնելուն, ինչպես նաև կողմերի Կոնվենցիայով նախատեսված պարտավորություններին չկատարմանը, մասնավորապես` Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածի (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի արգելք) մասով:

Դատարանը երկու Պայմանավորվող կողմերին խնդրում է հնարավորինս շուտ իրեն տեղեկացնել պարտավորությունները կատարելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին:

Back to top button