Ծովահայեր

Ինչպես ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ծոռը՝ Արա Թամանյանը բռնեց ծովամարդու ուղին․ «Ծովահայեր»

Ծովահայերի հյուրը Ալեքսանդր Թամանյանի ծոռն է` նավաշինարար, ծովագնաց Արա Թամանյանը։

Սևանի Վիշապ կոչվող ափում է տեղակայված Արա Թամանյանի ուինդսերֆինգի (հայերեն թարգմանությամբ` առագաստային տախտակ) բազան, որտեղ երիտասարդները ծանոթանում են համարձակ սպորտաձևին։

Պատանեկությունից Արան սիրահարվեց համարձակ սպորտաձևին, հմտացավ և հիմա մարզում է սպորտաձևի սիրահարներին, ինչպես նաև դեռ չփորձած զգացողություններ փնտրողներին։

Արա Թամանյանը նաև ծովային հետազոտությունների «ԱՅԱՍ» ակումբի անդամ է, մասնակցել է «Կիլիկիա» առագաստանավի կառուցմանն ու երկու խոշոր նավարկությունների։

Արա Թամանյանն ուսումնասիրելով տարբեր երկրների և հատկապես Վանա լճի փորձը՝ գտնում է, որ Սևանա լճում հարկավոր է զարգացնել նավագնացությունը, որ նավակները ծառայեն ոչ միայն ձկնորսության նպատակով, այլև՝ որպես հանրային փոխադրամիջոց։

Ցուցադրել ավելի
Back to top button