Դպրություն

Ի՞նչ մարտահրավերների առաջ է Քուվեյթի Ազգային վարժարանը․ «Դպրություն»

20-րդ դարի 50-ական թթ. կեսերին աշխատանք գտնելու նպատակով Սիրիայից, Իրաքից, Լիբանանից, Պաղեստինից, Հորդանանից և Իրանից Քուվեյթ են տեղափոխվել բազմաթիվ հայեր:

Հայ համայնքը կենտրոնացած է մայրաքաղաք Էլ-Քուվեյթում, որոնց գերակշիռ մասն ապրում է Հավալի համայնքում, որի մաս կազմող ալ-Սալմիյա շրջանում է գտնվում նաև Սուրբ Վարդանանց եկեղեցին:

Այստեղ են գործում համայնքային բոլոր մարմինները, ինչպես նաև Ազգային վարժարանը, որը հիմնվել է 1960 թվականին և առ այսօր մեծ ներդրում ունի սփյուռքում սերունդների դաստիարակության և համալսարանական ուսման պատրաստության գործում:

Կրթօջախը Պարսից ծոցի և արաբական երկրների միակ ամենօրյա հայկական վարժարանն է և նշում է իր 60-ամյա հոբելյանը:

Համաճարակով պայմանավորված Քուվեյթի կրթական համակարգը ևս անցավ հեռավար կրթության: Ինչպե՞ս իրականացրեց կրթության հեռավար գործընթացը Ազգային վարժարանը և ինչպե՞ս մեկնարկեց նոր ուսումնական տարին:

Հեռախոսակապ Քուվեյթի ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարգսյանի հետ:

Back to top button