ԿարևորՀասարակություն

Հաղթելու ենք, որովհետև ազգովի կարող ենք․ ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպել են կամավորականների հետ: 

«Բոլորի մոտ առկա է հաղթական տրամադրություն:

Հայրենիքի հանդեպ մեր փայփայած նվիրական սերն ու պաշտամունքը խորապես նստած են յուրաքանչյուրիս գիտակցության մեջ, և դրա վառ արտահայտությունը, անկախ մեր կրթական և սոցիալական աստիճանից, տեսանելի է այս օրերին:

Վճռական ենք մեր գործողություններում, մեր պայքարում, հավերժի ճամփորդի մեր երթում, քանի որ նախնիներից ժառանգածը պարտավոր ենք ոչ միայն սրբորեն պահել, այլև փոխանցել մեր սերունդներին: Հաղթելու ենք, որովհետև ազգովի կարող ենք, որովհետև արդար ենք մեր մղումներում, որովհետև այդպիսին է մեր ճակատագիրը»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Back to top button