ԿարևորՀասարակություն

Ստեփանակերտում չպայթած ռումբեր են վնասազերծվել

Արցախի Փրկարար ուժերի վարչության սակրավորների խումբն այսօր վնասազերծել է Ստեփանակերտի Ս․Դավիթ 58,59,60 բնակելի շենքերի բակերում և Շինարարների փողոցի մի շարք առանձնատների մերձակայքում երեկվանից մնացել էին չպայթած 23 միավոր կոմուլյատիվ բեկորային ռումբեր։ Չպայթած ռումբերի մի մասը գտնվում է բազմաբնակարան շենքերի տանիքներին, որոնք առաջիկա օրերին ևս կվնասազերծվեն:

Ստեփանակերտում տեղի ունեցած հրետակոծությունից հետո, Ս․Դավիթ փողոցի այդ երեք բնակելի շենքերի բակերում և Շինարարների փողոցի մի շարք առանձնատների մերձակայքում երեկվանից մնացել էին չպայթած բեկորային ռումբերը։

Երեկ արդեն Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության սակրավորական խումբը տարածքը փակել էր ժապավեններով և վտանգավոր գոտու նշաններով։ Ռումբերի պայթյունից թաղամասում երեխա է վիրավորվել։ Այրվել կամ մասնակի վնասվել են նաև ավտոմեքենաները, առաջին և 2-րդ հարկերի լուսամուտները ջարդվել են` նյութական մեծ վնաս հասցնելով խաղաղ բնակչությանը։

Back to top button