ԿարևորՀասարակություն

Հայկական կողմն ունի 48 զոհ․ ԱՀ ՊԲ

Հյուսիսային, հարավային, հարավարևելյան ուղղություններով համառ մարտեր են ընթանում, խոշոր զրահատանկային տեխնիկայի փորձերը կասեցվում են՝ պատճառելով զգալի կորուստներ, ժամը 17.00-ի դրությամբ՝ հակառակորդն ունի հետևյալ կորուստները՝ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, 400-ից ավել անվերադարձ մարդկային կորուստ: Այսօր ճեպազրույցում ասաց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը: 

Նա ասաց, որ հայկական կողմն ունի 48 զոհ, 200-ից ավելի վիրավոր զինծառայողներ, զոհերի թիվն ավելանալու միտում ունի, քանի որ  բոլոր տեղերում թեժ մարտեր են ընթանում․ «Տեղ չկա, որ հարաբերական հանգիստ լինի»։

ՊԲ հրամանատարի տեղակալի խոսքով՝ դիրքային փոփոխություններ, այո, եղել  են, գիշերը համառ մարտեր են մղվել, որոշ հատվածներում դիրքերի վերականգնում է եղել:

«Փոփոխությունը տեղի է ունենում ժամ առ ժամ»,- ասաց Արթուր  Սարգսյանը: 

Նա վստահեցրեց, որ բանակը թիկունքային, տեխնիկական և մարտական ապահովման առումով որևէ խնդիր չունի:  

Back to top button