ԿարևորՀասարակություն

Առաջին պատերազմը չէ, սա էլ կհաղթահարենք, միայն թե ազգովի լինենք միաբան․ Պարգև սրբազան

«Ոչ թե Ադրբեջանի ժողովուրդը, այլ այդ երկրի քաղաքական էլիտան խախտեց հրադադարը և պատերազմ հրահրեց»: Հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:  

«Հաղթահարենք փորձությունը և դուրս գանք այս իրավիճակից ավելի իմաստուն: Առաջին պատերազմը չէ, սա էլ կհաղթահարենք, միայն թե ազգովի լինենք միաբան, սատարենք մեր բանակին։  Այս մարտահրավերն էլ կանցնի, ուստի մեր բոլոր եկեղեցիներում ժամերգություններ են կատարվում, աղոթքներ հնչում, խնդրում Աստծուց խաղաղություն»,- ասաց Պարգև արքեպիսկոպոսը:

Նա տեղեկացրեց, որ խոսել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, որը պատրաստ է գալ Արցախ՝ օրհնելու և սատարելու Արցախի ժողովրդին: 

Հարցին՝ ի՞նչ կարծիք ունեք այսօրվա կռվող սերնդի մասին, Սրբազանը այսպես պատասխանեց.

«90-ականների պատերազմի ժամանակ հիացած էի ֆիդայիներով, հետո՝ կազմավորված բանակով: Ապրիլյան պատերազմին ավելի ոգևորվեցի. 18-20 տարեկան տղաները գերազանցեցին մեր սերնդին: Այսօրվա մեր երիտասարդները շատ խիզախ են, հպարտ եմ և ուրախ եմ, որ նման երիտասարդ սերունդ ունենք, շնորհակալ եմ նրանց ծնողներին»:

Back to top button