ԿարևորՎերլուծական

Ադրբեջանական հասարակությանը հիասթափություն է սպասվում. փորձագետ

Ադրբեջանի հարցերով փորձագետ Էդգար Էլբակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում համեմատություն է անցկացրել վերջին երկու օրերին հայկական և ադրբեջանական կողմերի բարոյահոգեբանական մթնոլորտների միջև:

«Ադրբեջանում սնուցվող ոգևորություն է տիրում՝ պետականորեն կազմակերպված և պետականորեն իրականացվող: Դա բավականին հեշտ է անել, քանի որ որպես տեղեկատվության վերաթողարկման հարթակ ծառայում է համացանցը, այդ թվում՝ սոցցանցային տիրույթը, իսկ այն գտնվում է պետական վերահսկողության տակ և վերածվել է պետական քարոզչամեքենայի»,- ասում է նա:

Էլբակյանի ձևակերպմամբ՝ նման բարձր հույսերով ժողովրդին սնելը բերելու է նրան, որ ադրբեջանական կողմը դժվարությամբ է դուրս գալու պատերազմից՝ առանց էական նվաճումների:

Իսկ իրական նվաճումներ ադրբեջանցիներն այս պահին չունեն:

Back to top button