ԿարևորՀասարակություն

Այս պահին ունենք արյան բավարար պաշար, անհանգստանալու կարիք չկա․ Սամվել Դանիելյան

«Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ում հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներեր՝ անսալով Առողջապահության նախարարության արյան կամավոր դոնոր դառնալու կոչին։

«Այս պահին ունենք արյան բավարար պաշար, անհանգստանալու կարիք չկա»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը։

Դանիելյանը հավելել է, որ այս պահին նրանք հանդես կգան հայտարարությամբ, որ այսօր այլևս արյուն հանձնելու կարիք չկա։

Չնայած դրան, հիվանդանոցի առջև դեռևս հավաքված են քաղաքացիներ և ուզում են արյան դոնոր դառնալ։

Արցախի առողջապահության նախարարությունը բնակչությանը տեղեկացրել է, որ Հանրապետական բժշկական կենտրոնի արյան փոխներարկման բաժանմունքում հավաքագրում են տարբեր խմբերի արյան պաշար, արյուն հանձնելու ցանկություն հայտնողներին խնդրելով ներկայանալ նշված բուժհիմնարկ։

Հայաստանի առողջապահության նախարարությունն իր տարածած հայտարարությամբ կոչ է արել կամավոր դոնորություն՝ արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով։

Back to top button