

Սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳ նախարարության կայքը, քննարկվել է իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում:
Սերգեյ Լավրովը լուրջ անհանգստություն է հայտնել շփման գծում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, զոհերի ու վիրավորների վերաբերյալ ստացվող տեղեկատվության կապակցությամբ:
Ընդգծվել է անհապաղ զինադադարի անհրաժեշտության մասին:
Նշվել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կշարունակի ձեռնարկել միջնորդական ջանքեր` ուղղված իրավիճակի կայունացմանը:
Հաղորդվում է, որ Լավրովն այսօր հեռախոսազրույց կունենա նաև ադրբեջանցի պաշտոնակցի հետ։