
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Արցախ» տեղեկատվական շտաբում ներկայացնում է իրավիճակը։
Ունենք կորցրած դիրքեր՝ հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում, ունենք տասնյակ զոհեր ու վիրավորներ։
Մեզ հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, մեզ հետ կռվում է նաև Թուրքիան՝ օգտագործվում է թուրքական բանակի ձեռքի տակ եղած ժամանակակից զենքներն ու տեխնիկան, հայտարարել է Արայիկ Հարությունյանը։
Դիրքեր կորցրել ենք, բայց հաստատ գրավելու ենք, պատերազմի արդյունքը մեզ համար կանխատեսել է, ասաց Հարությունյանը։
Սա կենաց-մահու պատերազմ է, և այդ պատերազմը մենք տանելու ենք ողջ ազգով,- հավելեց Արցախի Հանրապետության նախագահը։