ԿարևորՀասարակություն

Covid-19-ի մուտքը «Զինվորի տուն» կանխվեց․ կինեզիստ Դավիթ Պարյան

Կինեզիստ Դավիթ Պարյանին գործընկերները տուն են ճանապարհում։ Նա 7  ամիս  տուն չգնաց, ապրեց «Հայրենիքի պաշտպան»-ի տանը` զինվորների հետ։

«Հենց նման նվիրյալների շնորհիվ կարողանում ենք կանխել Covid-19-ի մուտքը «Զինվորի տուն». նման գրառում էր արել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Կինեզիստ Դավիթ Պարայանին շատերը սկսեցին ճանաչել ապրիլյան պատերազմից հետո, երբ  վերջինս մի քանի կամավորների հետ թիմ ձևավորեց ու սկսեց աշխատել տղաների հետ։

Դավիթն  ասում է, որ համավարակի առաջին օրերին բոլորի մոտ էլ անհասկանալի իրավիճակ էր, քանի որ վիրուսի նոր տեսակ էր ու բուժման մեթոդներ էլ դեռ հստակեցված չէին։ Սակայն այդ ամենով հանդերձ` որևէ խուճապ  չկար։

Չնայած աշխատանքի բերումով Դավիթը շատ հաճախ է բացակայում տնից, բայց այս անգամ ամենաերկար բացակայությունն էր։ 2,5 ամյա որդու հետ շփվում էր տեսակապի միջոցով։ Ինչպես շատ շատերի համար, տեսակապը այս ժամանակահատվածում իր համար էլ դարձավ բարեկամ։

Անկախ «COVID 19»-ի առկայությունից «Հայրենի պաշտպան» կենտրոնի զինվորների բուժումը պետք է շարունակվի։ Այստեղ հիմնականում  գալիս են այնպիսի տղաներ, որոնք հույսները կորցրած են լինում, թե երբևէ  կկարողանան  քայլել կամ  շարժվել։ Դժվար չէ՞ արդյոք հոգեբանական առումով   աշխատել նրանք հետ  և  հույս ներշնչել, որ ամեն ինչ լավ է ավարտվելու։

Աշխատանքը հաջողված է լինում, երբ գործում է թիմային մտածելակերպը  ու թիմային զգացողությունը, ասում է Դավիթը։ Օրինակ է բերում COVID-19-ի դեմ պայքարը ու շեշտում, որ մեկ հոգով բաղձալի արդյունքի հասնել չես կարող։

«Մենք ունենք զրո վարակման դեպք, ու դա  համագործակցված աշխատանքի արդյունք է։ Ես միշտ այդ օրինակն է եմ բերում, որ սա հերթական շաղգամն էր մեր ճանապարհին։ Եթե մեկ, կամ երկուսը լինեին, չէր լինի, բայց մենք միասին կպանք ու այն հանեցինք»:

Բժիշկն այս պահին ընտանեկան հանգիստն է վայելում, բայց ամեն րոպե պատրաստ սպասում է կանչի։

Back to top button