ԿարևորՀասարակություն

Հոկտեմբերի 1-ից մինչև 2021-ի ապրիլի 30-ը որոշ հասցեներում ջրամատակարարումը ժամով կդառնա

2020-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2021-ի ապրիլի 30-ը ներառյալ Հայաստանի մարզերի բնակավայրերում ու մայրաքաղաք Երևանի որոշ հասցեներում ջրամատակարարումը կլինի «հովհարային», որոշ տեղերում այն կիջեցվի մինչև 4 ժամի, «Վեոլիա Ջուր» ընկերությունը ներկայացրել է ջրամատակարարման գրաֆիկն առաջիկա ամիսների համար։

Ընկերությունից տեղեկացնում են, որ այն կազմվել է` հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տեխնիկական ներկայիս հնարավորությունները և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին:

Հրապարակված գրաֆիկների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության «Հեռախոսային կենտրոնի» (Հեռ.՝ 1-85, 011.300-185, 0-800-00–185` անվճար), պաշտոնական կայքի, Բաժանորդների սպասարկման գրասենյակների (հասցե` ք. Երևան՝ Աբովյան 66ա, Ազատության 24, Էրեբունի 5, Լվովյան 2, Ֆուչիկի 1/3, ք. Գյումրի՝ Դուդկոյի 1, ք. Վանաձոր՝ Ն.Ստեփանյան 2), ընկերության տարածքային բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև Վճարման անդորրագրերի միջոցով, որտեղ նշվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա ջրամատակարարման գրաֆիկը:

Back to top button