ԿարևորՄիջազգային
Խարկովի մերձակայքում ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 22 մարդ


Սեպտեմբերի 25-ի երեկոյան Խարկովի մերձակայքում ռազմական Ան-26 ինքնաթիռ է կործանվել:
Աղետը տեղի է ունեցել Չուգուևի մոտակայքում:
Խարկովի շրջանի Ազգային ոստիկանությունից հաստատել են, որ ինքնաթիռը կործանվել է Կիև-Խարկով ճանապարհի 530-րդ կմ-ի վրա: Հաղորդվում է, որ ինքնաթիռն ընկել է զորամասի օդակայանից 2 կմ հեռավորության վրա:
Ուկրաինայի ՆԳՆ-ից հաղորդել են, որ ինքնաթիռում եղել է 28 մարդ, որոնցից 22-ը զոհվել է 22:00-ի դրությամբ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեպքն անվանել է ցավալի ողբերգություն։ Նա այսօր կմեկնի դեպքի վայր։ Նախագահը հանձնարսրել է ինքնաթիռի կործանման հանգամանքներն ուսումնասիրող խումբ ստեղծել։