Համասփյուռք

Սփյուռքի և հայրենիքի ներկան ամերիկահայ երիտասարդի աչքերով․ «Համասփյուռք»

Վերանկախացումից ի վեր սփյուռքի հազարավոր մեր հայրենակիցներ այցելում են Հայաստանի Հանրապետություն։

Նպատակները տարբեր են։ Հաճախ կարելի է հանդիպել հայորդիների, ովքեր հայրենիք են վերադառնում երկար ընդմիջումից հետո։

Նրանցից շատերը ինքնության արմատների փնտրտուքի մեջ են։ Այդ ճանապարհին Հայաստանը ճանաչելը դառնում է կարևոր գրավական։

Նման հարցադրումներով 16-ամյա ընդմիջումից հետո Հայաստան է այցելել Լոս Անջելեսում ծնված Շանթը։ ԱՄՆ-ի հայապատկան վաճառասրահներում թուրքական ապրանքների վաճառքի դեմ շարժման մասնակցից մինչև Հայոց պատմության ու գրականության ներհամայնքային թեմատիկ ձեռնարկների համակազմակերպիչ Շանթը հայրենիքը ճանաչելու շրջայցերի մեջ է։

«Սփյուռքի և հայրենիքի ներկան ամերիկահայ երիտասարդի աչքերով» թեմայի շուրջ բարձրացված հարցերի քննարկում Լոս Անջելեսից Շանթ Չարշաֆճյանի հետ։

Back to top button