Մտքի ուժը

Ինչպե՞ս ուժեղացնել պաշտպանության համակարգը. նոր մասնագիտություն՝ մայր բուհում․ «Մտքի ուժը»

Երկիրն ուժեղ է իր սահմաններով, գիտությամբ ու տնտեսությամբ։ Սահմաններն ամուր են, եթե պաշտպանված են, պաշտպանությունն էլ հնարավոր է, եթե գիտությունն է նաև միջամտում այդ գործին, իսկ տնտեսությունն էլ կիրառում է գիտության առաջարկները։

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում երեք նոր մասնագիտություն է բացվում։ Միայն թե լավ ֆիզիկոս դառնալու համար բնավորության կոնկրետ գծեր են պետք։

Կարևոր է նաև մեկ զգայարան ավել ունենալը։ Այս հատկանիշը դիմորդներին կօգնի ոչ միայն ֆիզիկոս դառնալ, այլ նաև ավելի լավ տիրապելետել ռազմական գիտելիքներին ու փորձը ներդնել պաշտպանական համակարգում։

Այստեղ նաև դիմորդների անվճար նախապատրաստական դասընթացներ են անցկացնում։

Back to top button