ԿարևորՄշակույթ

Հայֆիլմ կինոստուդիայի ձայնագրային և փաստագրական նյութերն ուսումնասիրվում և արխիվացվում են

Հայաստանի ազգային կինոկենտրոնը ԿԳՄՍ նախարարության աջակցության շնորհիվ հնարավորություն է ստացել հավաքագրելու, արխիվացնելու և ուսումնասիրելու նախկին Հայֆիլմ կինոստուդիայի տարածքում գտնվող ողջ ժապավենային, ձայնագրային և փաստագրական նյութերը։

Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ կինոկենտրոնի կինոժառանգության բաժինը մեկնարկել է այդ աշխատանքները Հայֆիլմ ստուդիայի մոնտաժային սենյակներում։ Կինոստուդիայի փակվելուց հետո, այստեղ (ինչպես և ստուդիայի այլ բաժիններում) մնացած ահռելի քանակությամբ նյութերը երկար տարիներ գտնվել են բարձիթողի և անմխիթար վիճակում, համարվելով ոչ պիտանի կամ անկարևոր։ Դրանք հիմնականում 1980-90-ականներին արված ֆիլմերի նկարահանումների ամբողջական կամ մասնակի պահպանված նյութերն են, ձայնավորման համար օգտագործված տարատեսակ ձայնագրություններ, ինչպես նաև բուն Հայֆիլմի գործունեությանը վերաբերվող վարչական փաստաթղթեր։

Աշխատանքները կտևեն առնվազն մեկ ամիս, իսկ նյութերի հետազոտությունն ու մշակումը տարիներ։ Դրանք կհանձնվեն Կինոկենտրոնի արխիվին, որն այժմ նույնպես գտնվում է վերահաշվառման, ստուգման և գույքագրման փուլում։

Back to top button