ԿարևորՀասարակություն
Հայկական տանկերը ոչնչացրին պայմանական հակառակորդի զրահատեխնիկան (տեսանյութ)

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է տեսանյութ՝ տանկային զորավարժություններից։
«Տանկային անձնակազմերը զորավարժությունների կրակային փուլում կիրառեցին ժամանակակից զինված բախումների մարտական փորձը և, օգտագործելով մարտավարական հնարքներ, ոչնչացրին պայմանական հակառակորդի զրահատեխնիկան»:
Կրակի կառավարումն ապահովել են անօդաչու թռչող սարքերի հաշվարկները, նշել է Ստեփանյանը։