ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Համավարկից գյուղատնտեսությունը չի տուժել

Գյուղատնտեսության վրա համավարակն ազդեցություն չի ունեցել։ Դա փաստում են թվերը։ «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում էկոնոմիկայի նախարարության   պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը ներկայացրել է ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների վիճակագրությունը։ Այդ ընթացքում գյուղատնտեսության   համախառն  արտադրանքի արժեքն աճել է 1.7 տոկոսով։  Այս տարի 8 ամիսների ընթացքում  137.9 մլրդ դրամի  ագրոպարենային  արտադրանք է արտահանվել` նախորդ  տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4 մլրդ դրամով ավելի։

Անդրադառնալով  խաղողի մթերման խնդիրներին` նախարարության պաշտոնյան վստահեցրել է, որ խաղողագործները մթերման  խնդիր չեն ունենա։ Ավելին, Գևորգ Ղազարյանը ֆերմերներին հորդորել է  խաղողը թողնել լավ հասունանա։  Խաղողի մթերման   հետ կապված խնդիրներից վախենալով` խաղողագործները ժամանակից շուտ սկսել են բերքը հավաքել և  գործարաններում  մեծ հերթեր են գոյացել, ասել է Գևորգ Ղազարյանը

 Արարատյան դաշտավայրում ֆիլոքսերիայի տարածման դեմն առնելու համար նախարարությունը թեեւ չի աջակցում գյուղացուն, սակայն դրա փոխարեն  իրականացնում է խաղողի և ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիր, որի շրջանակներում աջակցում է, որպեսզի կարողանան  հիմնել ֆիլոքսերադիմացկուն այգիներ, իր հերթին ասել է «Ռադիոլուրի հյուրասրահ»-ի մյուս զրուցակիցը` էկոնոմիկայի նախարարության  գյուղատնտեսական  ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետի պաշտոնակատար Իռա Փանոսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button